Ֆուտբոլային հանդիպումը Բրազիլիայում ավարտվել է զանգվածային ծեծկռտուքով

Ֆուտբոլային հանդիպումը Բրազիլիայում ավարտվել է զանգվածային ծեծկռտուքով

Բրազիլիայի Գոյաս նահանգի առաջնության կիսաեզրափակիչում «Աթլետիկո Գոյանիենսե» եւ «Վիլա Նովա» ակումբների հանդիպումը ավարտվել է զանգվածային ծեծկռտուքով։ Այս մասին հայտնում է globoesportecom-ը։ Հրապարակված կադրերից երեւում է, թե ինչպես վերջնական սուլոցից հետո դաշտում սկսվել է ծեծկռտուք երկու թիմերի ֆուտբոլիստների եւ մարզչական շտաբների անդամների մասնակցությամբ։ Ոստիկանությունը կարողացել է հանդարտեցնել անկարգությունը՝ արցունքաբեր գազ կիրառելով, որից տուժել են եւ երկրպագուները եւ ֆուտբոլիստները։ Հանդիպումն ավարտվել է «Աթլետիկո Գոյանիենսեի» նվազագույն հաղթանակով՝ 1։0 եւ նա էլ դուրս է եկել եզրափակիչ։