Դատապարտյալը հացադուլ կհայտարարի․ ընտանիքն ահազանգում է

Դատապարտյալը հացադուլ կհայտարարի․ ընտանիքն ահազանգում է

Ավազակային հարձակման համար 7 տարի 6 ամիս ազատազրկման դատապարտված Փարսադան Փարսադանյանի հարազատները ահազանգում են, որ դատապարտյալը, որը իր պատիժը կրում է «Գորիս» քրեակատարողական հիմնարկում, պատրաստվում է հացադուլ հայտարարել։

Բանն այն է, որ նրա 3 անչափահաս երեխաները՝ 16, 14 և 9 տարեկան, մնացել են առանց խնամակալի։ Մեզ հետ զրուցեց Փարսադան Փարսադանյանի 2-րդ կինը՝ Լուսինե Սիրունյանը, նրա խոսքով՝ երեխաները առանց խնամակալի են մնացել և իրենց միակ ցանկությունն այն է, որ հայրը վաղաժամկետ ազատ արձակվի․ «Իր պատժաժամկետի կեսը դեկտեմբերին լրացել է։ Ինքը հացադուլ է ուզում հայտարարել, որովհետև երեխաները առանց խնամակալի են, ես իրենց կենսաբանական մայրը չեմ, ես Բելգիայի բնակիչ եմ, հիմա եկել եմ երեխաների մոտ։ Իրենց միակ խնամակալը տատն էր, ով հունիս ամսին մահացավ։ Երեխաները խնամակալ չունեն, ինքը միակ ծնողն է, ես իր 2-րդ կինն եմ, երեխաները հիմա ինձ հետ են բնակվում Սյունիքի մարզի Ագարակ համայնքում։ Ամեն տեղ դիմել ենք՝ Փաշինյանից սկսած, Նաիրա Զոհրաբյանին, Արարատ Միրզոյանին, Արտակ Զեյնալյանին, տարբեր տեղեր, տարբեր ատյաններ։ Նույնիսկ զանգահարել են, որ երեխաներին տանեն մանկատուն, ես այստեղ եմ, որ երեխաներին մանկատուն չտանեն, սա այդ հարցը չէ։ Այդ մարդու բնութագիրը, ամեն ինչը լավ է, ուզում ենք, որ բաց թողնեն, գա հասնի իր երեխաներին»,- մեզ հետ զրույցում ասաց Լուսինե Սիրունյանը։