Ծովահենները հարձակվել են նավի վրա․ կան պատանդ վերցվածներ

Ծովահենները հարձակվել են նավի վրա․ կան պատանդ վերցվածներ

Նիգերիացի ծովահենները հարձակվել են թուրքական Paksoy 1 բեռնատար նավի վրա եւ պատանդ վերցրել 10 նավաստու։ Այս մասին հայտնում է Daily Sabah-ը։ Նավի վրա եղել են անձնակազմի 18 անդամները։ Ծովահենների հետ դեռեւս չի հաջողվել կապ հաստատել։ Նրան վնասել են կապի սարքավորումները։ Այնուհանդերձ, ըստ թուրքական պարբերականի, հարձակման ընթացքում տուժածներ չեն եղել։ Այլ մանրամասներ չեն հաղորդվում։