Ինչու չի կարող Վահե Գրիգորյանը գնալ ՄԻԵԴ
Ապրիլի 16-ին տեղի է ունենալու հանձնաժողովի վերջին նիստը, որի ընթացքում հաստատվելու է երեք հոգուց բաղկացած ցուցակը։ Գաղտնիք չէ, որ ֆավորիտ է համարվում Վահե Գրիգորյանը։ Սակայն մի քանի պատճառներ կան, որոնք խոչընդոտում են, որ Վ.Գրիգորյանը ներառվի ցուցակում։
1. Նախ Հանձնաժողովը նախագահում է ՍԴ նախագահ Արման Դիլանյանը, իսկ
Վ.Գրիգորյանը նույն դատարանի փոխնախագահն է։
2. Վահե Գրիգորյանը չի համապատասխանել ՄԻԵԴ դատավորի թեկնածուի համար
հավակնորդին ներկայացվող պահանջին, քանի որ նա քրեական գործի շրջանակներում ներգավվել է որպես մեղադրյալ, թեեւ գործի վարույթը հետագայում կարճվել է։ Ընդ որում քրեական գործը վերաբերել է ոչ ավել ոչ պակաս խարդախություն կատարելուն։ Ըստ կարգի (Հհ վարչապետի 2023 թվականի թիվ 881-Ն որոշում) ՄԻԵԴ դատավորի թեկնածու դառնալու համար չեն կարող
դիմել այն մարդիկ «ում նկատմամբ հարուցված քրեական հետապնդումը
դադարեցվել է»:
3. Վահե Գրիգորյանը ոչ միայն ինքն ունի բազմաթիվ գործեր ՄԻԵԴ-ում, որոնք
դեռեւս ավարտված չեն, այլ իր եղբայրը՝ Սերգեյ Գրիգորյանը, Տիգրան Եգորյանը եւ վերջինս կինը, ում հետ միասին Վ.Գրիգորյանը ստեղծել է Իրավունքի Եվրոպա ՀԿ-ն։ Ընդ որում հնարավոր չէ ասել այդ գործերի թիվը, քանի որ եթե կոմունիկացված գործերը հասանելի են HUDOC համակարգում, ապա անընդունելի չհամարված, բայց կոմունիկացված գործերը շատ են։
4. Գործերի մի ստվար զանգված ներկայացված է նախկինում Ֆիլիպ Լիչի կողմից ղեկավարած European Human Rights Advocacy Centre (EHRAC) կողմից, որի նախկին աշխատակիցն է եղել Վահե Գրիգորյանը։ Այս կառույցն իր հերթին, իսկ Ֆիլիպ Լիչը, մասնավորապես, հաճախ հանդես են գալիս ի
պաշտպանություն Ադրբեջանի ընդդեմ Հայաստանի։
Բոլոր վերը նշված գործրը հասանելի են HUDOC համակարգում։
Այս ամենը խոսում է մեկ բանի մասին, որ Վ. Գրիգորյանը չի կարող առնվազն լինել անաչառ ու նրան որպես դատավորի թեկնածու ներկայացնելը հեղինակազրկում է Հայաստանին։
Ընդհանրապես, հարցազրույցի փուլը, մասնավորապես՝ լեզվական կարողությունների ստուգումը, չեն համապատասխանել վերը նշված որոշմամբ սահմանված աշխատակարգին, քանի որ հարցազրույցի մասնակիցներից որեւէ մեկի բանավոր շփվելու, հանձնաժողովի կողմից հարցուպատասխան իրականացնելու փուլը չի ապահովվել։ Հետեւաբար հարցազրույցն անցել է օրենքի խախտմամբ ու
դրա հիման վրա թեկնածու ընտրել հնարավոր չէ։
Ստորեւ ներկայացվում են հարցազրույցների նկարահանումներ, որոնցում հստակ երևում են, որ
հանձնաժողովի անդամները հարցուպատասխանի չեն դիմել։
Թորգոմ Հայրապետյան
Հարցազրույցների վիդեոները ստորեւ
https://iravaban.net/470153.html
https://www.youtube.com/watch?v=lYPpHtCTimk&t=366s
https://www.youtube.com/watch?v=GJ3GE2-U_yA&t=5390
Կարծիքներ