Սփյուռքի նախարարությունը ծավալում էր կոմսոմոլի գործունեություն

Սփյուռքի նախարարությունը ծավալում էր կոմսոմոլի գործունեություն
Լյուդմիլա Հարությունյան

Կառավարության կառուցվածքին եւ գործունեությանը վերաբերող փոփոխությունների մասին սոցիոլոգ, ԵՊՀ պրոֆեսոր Լյուդմիլա Հարությունյանը հետեւյալ կարծիքը հայտնեց․ «Երբ ստեղծել են մշակույթի նախարարությունը, շատերը չեն հասկացել, թե ինչ է մշակույթը։ Երբ ասում են՝ մշակույթ, հասկանում են՝ արվեստ։

Մշակույթն իրականում  շատ ավելի լայն հասկացություն է։ Մշակույթը արժեքներն են, այն արվեստը չէ։ Իսկ դրա համար պետք չէ ունենալ նախարարություն, առավել եւս՝ նախարարություն, որը չի հասկանում, թե ինչ է մշակույթը։ Ինչո՞ւ այդ դեպքում պահեն այդ նախարարությունը։ Ինչ վերաբերում է սփյուռքի նախարարությանը, այն ծավալում էր կոմսոմոլի գործունեություն։

Սփյուռքն ինքն ունի իր պրոբլեմները, լուծում է այդ պրոբլեմները։ Պետք է հիմնել ուրիշ նախարարություն՝ ինտեգրման նախարարություն։ Սփյուռքի նախարարություն պետք չէ։ Հնարավոր չէ Հայաստանում ունենալ կառույց, որը կկառավարի այլ երկրներում գտնվող հայկական համայնքները։ Այլ հարց է, թե նրա փոխարեն  ինչ կստեղծեն»։