Պերուի ռազմական նախարարը մահացել է ստուգայցի ժամանակ

Պերուի ռազմական նախարարը մահացել է ստուգայցի ժամանակ

Պերուի ռազմական նախարար Խոսե Ուերտա Տորեսը մահացել է սրտի տագնապից՝ տեսչական այցի ժամանակ։ Հիշեցնենք, որ նախարար Տորեսը 71 տարեկան էր։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստի լրատվական գործակալությունը, մանրամասնելով, որ նախարարը ստուգայցի էր մեկնել Ամասոնաս նահանգ, որը գտնվում է այդ երկրի հյուսիսում, դիքերը դիտելու։ Այցի ժամանակ էլ կորցրել է գիտակցությունը, ուղղաթիռով տեղափոխվել զինվորական հոսպիտալ, սակայն նրա կյանքը փրկել չի հաջողվել։ Նա պաշտոնն ստանձնել էր անցյալ տարի։