Պարզագույն մաթեմատիկան ասում է, որ Փաշինյանը ճիշտ չի գումարում

Պարզագույն մաթեմատիկան ասում է, որ Փաշինյանը ճիշտ չի գումարում

Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքայն ասուլիս էր հրավիրել բացառապես սեփական ընկալումների շրջանակում ՝PR-ի համար․ ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանն իր «լայվով» անդրադառնում է վարչապետի՝ քաղաքացիներ հարցերի պատասխաններին։

«Եվ ասաց բազմաթիվ հին ու նոր ստեր։  Փաշինյանի ասուլիսի մի զգալի մասը նվիրված էր իր խոստումներին։ Իբրև թե կատարմանը։ Մի կողմ դրած, որ «100 տոկոս կատարել եմ» ձևակերպումներն առնվազն կոռեկտ չեն, մի քանի փաստ պարզապես աղաղակող էին։ Այլևս իրականություն է իր խոստումը, որ պետական 30-40 տոկոսով լցնելը, իր բառերն են, այլևս իրականություն է դառնում, որովհետև2018-ին բուջեն եկամտային մասով ավելացել է 10 տոկոսով, իսկ 2019-ին կանխատեսում է մինչև 5 տոկոսի ավելացում։ Անգամ եթե այդպես է, թվերը վիճելի են, բայց պարզագույն մաթեմատիկան ասում է, որ եթե անգամ ճիշտ թվեր է ներկայացրել, ապա 2 տարվա կտրվածքով՝ 10+5-ը չի տալիս իր խոստացած 30-40 տոկոսը։ Եվ երկրորդ՝  2018-ի պետական բյուջեն արդեն ծրագրված էր որպես 2017-ի նկատմամբ ավելի դրական սպասումներով բյուջե։ Այսինքն՝մեկ է՝ պետք է ավելանային։ Վստահ եմ, որ իր բացակայության դեպքում, չլիներ Հայաստանում իշխանափոխություն, ավելի կմեծանար»,-հայտարարեց Արմեն Աշոտյանը։
Ներողություն խնդրելով «սղըցնել» բառի համար` Աշոտյանն անդրադարձավ, իր գնահատմամբ, Փաշինյանի երկրորդ ստին՝ կապված Սաշիկի արագաչափերի հետ։

«Եվ այսպես, Սաշիկի չարաբաստիկ արագաչափերի մասին։ Նա խոսեց այն մասին, որ հայտարարել է ամնիստիա այդ տուգանքների հետ կապված՝ մոտ 25 միլիոն տուգանքների մասով։ Հիշեցնենք, որ դա  վճարում ենք ես և դուք՝ միլիոնավոր քաղաքացիներ, տուգանքները ներվել են պետական բյուջեից մեր ու ձեր հաշվին։ Սակայն այդպես էլ չբացատրվեց՝ ինչու է մինչև հիմա օգտագործվում Սաշիկի արագաչափեր ձևակերպումը։ Արդյոք այդ մեկ տարվա  մեջ նա կրողացել է ապացուցել, որ դրանք Սաշիկինն էին։ Ոչ»,-Արմեն Աշոտյանը շարունակեց՝ ավելի ՃՈ նախկին պետը բազմիցս խոստովանել է, որ այդ արագաչափերը երբեք չեն պատկանել Սաշիկ Սարգսյանին։ Հարց, ուրեմն, ինչու է Նիկոլ Փաշինյանը հերթական անգամ փորձում մեր ականջներին կախել Սաշիկի մասին «մակարոնը »:

Աշոտյանը հակադերձելով Փաշինյանին` պնդեց, որ ստում է՝ Մարտի 1-ը բացահայտված չէ։ Քանի դեռ բացահայտված չեն տասը զոհի հրաման տվողները։

Մանրամասները՝ տեսանյութում։