Վահե Գրիգորյանը պատրաստ է նաև ՍԴ նախագահ լինել

Վահե Գրիգորյանը պատրաստ է նաև ՍԴ նախագահ լինել

Այսօր «Իմ քայլը» խմբակցության պատգամավորները փակ հանդիպում են ունեցել Սահմանադրական դատարանի անդամի թեկնածու Վահե Գրիգորյանի հետ: 

ԱԺ-ում լրագրողները հետաքրքրվեցին ՍԴ դատավորի թեկնածու Վահե Գրիգորյանից, թե արդյո՞ք հավակնություններ ունի դառնալ ՍԴ նախագահ: Պատասխանեց.«Դատարանի նախագահի հարց չի քննվում այս պահին, ես թեկնածու եմ, հեռանկարում չեմ կարող ասել, եթե ասում եք, հեռանկարում էդպես են ասում, ովքեր են ասում, էդ հարցը լուծում են միայն դատավորները: Դատավորներն են որոշելու, ես պատրաստ եմ, այո´»: