Երկրաշարժ Դաղստանում․ վնասը նյութական է

Երկրաշարժ Դաղստանում․  վնասը նյութական է

Երկրաշարժ է տեղի ունեցել Ռուսաստանի Դաղստանի Ինքնավար Հանրապետության Բույնակսկ քաղաքում։ Վնասվել են մանկապարտեզի, գիմնազիայի եւ եւս հինգ դպրոցի շինություն։ Այս մասին հայտնում է «Ինտերֆաքս» լրատվական գործակալությունը։

Շինությունների կրիչ կոնստրուկցիաները չեն վնասվել։ Խալիմբեկ-աուլ գյուղում էլ տուժել է քսան տուն։ Այլ վնասներ չկան։ Երկրաշարժի հզորությունը եղել է 4,4 բալ։ Զոհեր չկան, տուժածներ նույնպես։