Հերթական վատ լուրը Huawei սմարթֆոն օգտագործողների համար

Հերթական վատ լուրը Huawei սմարթֆոն օգտագործողների համար

Չինական Huawei կորպորացիան շարունակում է կորցնել իր միջազգային գործընկերներին ԱՄՆ կողմից իրականացված հակաչինական գործողությունների պատճառով։

Ինչպես հայտնում է Ren.TV-ն, SD Association-ը եւս խզել է կապերը չինական ընկերության հետ, այն բանից հետո, երբ վերջինիս ամերիկյան կողմը ներառել է սեւ ցուցակի մեջ։

Հիշեցնենք, որ այս կազմակերպությունը զբաղվում է հիշաքարտերի ստանդարտացմամբ։ Ներկայումս SD Association-ը դեռ պաշտոնական հայտարարությամբ հանդես չի եկել, սակայն Huawei-ն արդեն հանվել է ընկերակցության գործընկերների ցանկից։