Կթույլատրեն խոցել քաղաքացիական ինքնաթիռներին

Կթույլատրեն խոցել քաղաքացիական ինքնաթիռներին

Ռուսաստանում արտոնել են խոցել ուղեւորներ տեղափոխող քաղաքացիական ինքնաթիռներին, եթե դրանք խախտում են Ռուսաստանի օդային սահմանները։ Այս մասին հայտնում է «Իզվեստիա» պարբերականը, վկայակոչելով ՌԴ ՊՆ հայտարարությունը։ Հաղորդվում է, որ ռուսական կառավարությունը նախօրեին է կայացրել նման որոշում։ Հրապարակման մեջ նշվում է, որ այն դեպքերում, երբ քաղաքացիական ուղեւորատար ինքնաթիռը կանխամտածված կերպով խախտում է ռուսական օդային սահմանը եւ կա վտանգ, կամ կա վտանգ որ այն կործանվելու է բերելով մարդկանց զանգվածային մահվան դեպքերի կամ բնապահպանական աղետի կամ էլ ռազմավարական կարեւորություն ունեցող օբյեկտների ոչնչացման, ապա ռուսական ՀՕՊ համակարգերը իրավունք ունեն խոցելու եւ այդ կերպ ոչնչացնելու այդ ինքնաթիռը։ Ընդ որում, մինչ խոցումը օդաչուին նախազգուշացվելու է հետեւանքների մասին։