Լեմպարդը՝ «Չելսիի» գլխավոր մարզիչ

Լեմպարդը՝ «Չելսիի» գլխավոր մարզիչ

Ինչպես փոխանցում է Լոնդոնի «Չելսիի» պաշտոնական կայքը, անգլիական ակումբը գլխավորելու է ազնվականների նախկին առաջատար Ֆրենկի Լեմպարդը։ Նշվում է, որ ակումբի և ֆուտբոլիստի միջև կնքվել է 3 տարվա պայմանագիր։

Հիշեցնենք, որ Լեմպարդը հարազատ «Չելսին» լքեց 2014 թվականին, որից հետո հանդես եկավ «Մանչեսթեր Սիթի» ակումբում։ Ֆուտբոլիստը գլխավոր մարզչի փորձ արդեն ունի։  Նա գլխավորու է Չեմպիոնշիփում հանդես եկող «Դերբին»։