Տեղափոխության մասին լուրերը ծիծաղելի են․ Մխիթարյան

Տեղափոխության մասին լուրերը ծիծաղելի են․ Մխիթարյան

Լոնդոնի «Արսենալի» և Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը անդրադարձել է գալիք մրցաշրջանին։

«Նախորդ մրցաշրջանում մենք կարող էինք հայտնվել առաջնության քառյակում, սակայն չսացվեց։ Հնարավորություն ունեինք հայտնվելու Չեմպիոնների լիգայում, եթե կարողանայինք հաղթել Եվրոպա լիգան, սակայն դա էլ չստացվեց։ Դրանից հետո մենք շատ էին հիասթափվել, բայց այս մրցաշրջանում լավ հնարավորություններ կունենանք»,- հայազգի աստղի խոսքերն է մեջբերում BBC-Ն։

«Տեղափոխության մասին լուրերը ծիծաղելի են»,- հավելել է Մխիթարյանը՝ անդրադառնալով այլ ակումբ տեղափոխվելու խոսակցություններին։