Կարեւոր «մեսիջ» Միացյալ Նահանգներից` կոնֆլիկտի կարգավորման վերաբերյալ

Կարեւոր «մեսիջ» Միացյալ Նահանգներից` կոնֆլիկտի կարգավորման վերաբերյալ

Միացյալ Նահանգները հայտարարել է, որ դեմ է, որպեսզի Սիրիայի իշխանությունները Բըշար ալ-Ասադի ղեկավարությամբ, վերահսկողություն սահմանեն Սիրիայի հյուսիս-արեւելքի հանդեպ։ Այս մասին հայտնում է «ՏԱՍՍ» լրատվական գործակալությունը։ Ըստ հրապարակման, Մյունխենի Անվտանգության միջազգային կոնֆերանսի ժամանակ ելույթ ունենալով, ԱՄՆ՝ Սիրիայի հարցով հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ջեֆրին ասել է հետեւյալը․ «Մեր նպատակները հյուսիս-արեւելքի հետ կապված չեն փոխվել։ Նրանք ենթադրում են անվտանգության պահպանություն ռեգիոնում, իսկ մենք չենք ցանկանում, որպեսզի Ասադի վարչակազմը այնտեղ վերադառնա, քանի որ այն չի նպաստի կայունությանը»։