Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Իլհամ Ալիևին․ տեսանյութ

Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Իլհամ Ալիևին․ տեսանյութ

Դավոսում Նիկոլ Փաշինյանը ոչ պաշտոնական հանդիպում ունեցավ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ: Հանդիպման ընթացքում մտքեր փոխանակվեցին Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի ընթացիկ իրավիճակի և հետագա քննարկումների շուրջ:

Այս առթիվ, Փաշինյանը ֆեյսբուքի իր էջում գրում է․ «Դավոսում ոչ պաշտոնական հանդիպում ունեցա Իլհամ Ալիեւի հետ: Մտքեր փոխանակեցինք բանակցային գործընթացի ընթացիկ իրավիճակի եւ հետագա քննարկումների մասին: Հանդիպումը տեւեց մոտ ժամուկես»: