Պատգամավորի հայրը դիմելու է դատարան՝ ՀՀԿ֊ական լինելու լուրերի վերաբերյալ

Պատգամավորի հայրը դիմելու է դատարան՝ ՀՀԿ֊ական լինելու լուրերի վերաբերյալ

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է՝

«Հայրս՝ Հարություն Գևորգի Պապոյանը, հինգշաբթի օրը դիմելու է դատարան՝ կապված այն ստահոդ տեղեկատվության հետ, որ ինքը եղել է ՀՀԿ անդամ և միջնորդել է ինչ-որ անձանց մոտ որ ինձ ընդունեն ՀՀԿ։ Այսուհետ բոլոր ստախոսները պետք է ստանան իրենց արժանի պատիժը, այլևս ոչ մեկին ներում չի լինելու»։