ԿԱԻ-ն կլուծարվի հուլիսի 1-ի՞ն

ԿԱԻ-ն կլուծարվի հուլիսի 1-ի՞ն

Չնայած դեռ ամիսներ առաջ էր հայտարարվել, որ Կրթության ազգային ինստիտուտը պետք է լուծարվի, անգամ նշում էին ժամկետ, որ մինչեւ մարտի 31-ը աշխատակիցներին ծանուցում է ուղարկվել այդ մասին, սակայն ԿԱԻ-ի աշխատակիցները շարունակում են պարտաճանաչ ներկայանալ աշխատանքի, կատարել տարբեր հանձնարարականներ։ 

Մեր տեղեկություններով՝ տասն օր առաջ կրկին Կրթության ազգային ինստիտուտի տնօրեն Նորայր Ղուկասյանը ծանուցագրեր է ներկայացրել աշխատակիցներին։ Նրանցից ոչ բոլորն են, սակայն, ստորագրել այդ ծանուցագրերը։ 

«Ծանուցագրում նշված է, որ ինստիտուտը լուծարվում է, սակայն նշված չէ, թե ինչ հիմքով։ Նշված չէ, որ հուլիսի 1-ից մենք արդեն աշխատանքի մեջ չենք։ Ինստիտուտի տնօրենը՝ Նորայր Ղուկասյանը, անհանգիստ էր, համոզում էր, որ ստորագրենք ծանուցագրերը, սակայն եղան մարդիկ, որ չստորագրեցին։ Աշխատանքի ենք ներկայանում, կրթության եւ գիտության  նախարարությունից հանձնարարականներ են տալիս, փորձագիտական կարծիքներ ենք գրում, մի խոսքով՝ պարապ-սարապ նստած չենք»,- տեղեկացրեց մեր աղբյուրը։ 

Նորայր Ղուկասյանն էլ մեզ հետ զրույցում տեղեկացրեց, որ Կրթության ազգային ինստիտուտի լուծարումը նախատեսվում է հուլիսի 1-ից։ Թե ինչու ձգձգվեց լուծարման պրոցեսը՝ Նորայր Ղուկասյանը չկարողացավ բացատրել։