Գյումրիում փնտրում են 13-ամյա աղջկան

Գյումրիում փնտրում են 13-ամյա աղջկան

Ոստիկանության Մուշի բաժնի կողմից երեկվանից որպես անհետ կորած որոնվում է Գյումրի քաղաքի բնակիչ, 2005 թվականին ծնված Անժելա Վարդևանյանը: Աղջիկը փետրվարի 26-ի  առավոտյան  տանից դուրս է եկել  եւ անհետացել է: 
Ոստիկանությունից խնդրում են՝ տեղեկությունների դեպքում զանգահարել  1-02, /0312/ 5-85-54 հեռախոսահամարներով կամ այցելել մոտակա ոստիիկանական բաժանմունք: