Յագուարը հարձակվել է գազանանոցի այցելուների վրա

Յագուարը հարձակվել է գազանանոցի այցելուների վրա

Արաբական Միացյալ Էմիրությունների Ալ-Այն քաղաքում յագուարը հարձակվել է գազանանոցի այցելուների վրա։ Այս մասին հայտնում է The National պարբերականը։ Ըստ հրապարակման, գազանանոցի աշխատակիցները մոռացել էին փակել յագուարի վանդակի դուռը։ Վնասվածքներ է ստացել մի քանի տղամարդ։ Նրանք հոսպիտալացվել են։ Տեղի հիվանդանոցը հավաստիացրել է, որ նրանց կյանքին վտանգ չի սպառնում։