Նախագահական մեքենան՝ ներսից

Նախագահական մեքենան՝ ներսից

Աբու Դաբիում կայացած IDEX-2019 ցուցադրության ժամանակ ռուսական պատվիրակությունը ներկայացրել է ՌԴ նախագահի Aurus լիմուզինի սալոնը։ Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ «Զվեզդա» հեռուստաընկերությունը։ Մեքենայի սալոնը կաշեպատ է ունի փայտե աքսեսուարներ, կա երկու մոնիթոր։

Ուղեւորական տեղերը հագեցված են մուլտիմեդիական համակարգով, իսկ լուսամուտներին ապակիների փոխարեն արտաքին տեսախցիկների պատկերած կադրերը ցուցադրող էկրաններ են։

Aurus-ը հանդիսանում է ներկայացուցչական դասի մեքենաների ընտանիք, որը բաղկացած է «Սենատ լիմուզինից», «Սենատ» սեդանից եւ «Արսենալ» մինիվենից։ Այն ապագայում համալրելու է նաեւ մոտոցիկլ եւ քրոսովեր, ինչպես նաեւ՝ կաբրիոլետ։