Շնորհակալական կենաց

  Շնորհակալական կենաց

Էն որ  վերջում քեֆները լավանում է ու մեկը ասում է՝ խմենք ծնողների կենացը։ Կողքից մեկի քեֆը, որ ավելի լավ է լինում և ուզում է, որ ուրախությունը չավարտվի, ասում է՝ եկեք ծնողների կենացը  առանձին- առանձին խմենք՝ տերև առ տերև։   

Հիմա մերն է։ Հեղափոխական էյֆորիան խմիչքի նման գլխներիս էր տվել։ Նիկոլի կենացը, հա Նիկոլի կենացը։ Փաշինյանի քեֆը, որ ավելի լավ է  և ուզում է, որ ուրախությունը չավարտվի, շնորհակալական կենացով է հանդես գալիս՝  էս բաժակով էլ խմենք քաղաքացու կենացը․

Եվ ուրեմն խմենք քաղաքացու կենացը՝ հատ առ հատ․․․

Չարժե՞, որ հավերժացնի քաղաքացու օրը։ Ինքը եկավ իշխանության, բայց դե քաղաքացին, թե ինչ զահուրմարի հասավ, էդ էլ քաղաքացու գլխի գործն է։ Կարևորը երևույթն է։