Երևանից Օմսկ ուղևորվող միկրոավտոբուսը վթարի է ենթարկվել.կան տուժածներ

Երևանից Օմսկ ուղևորվող  միկրոավտոբուսը վթարի է ենթարկվել.կան տուժածներ

Ռուսական եւ հայկական ԶԼՄ-ները հայտնում են,որ Հայաստանից Ստավրոպոլի երկրամաս ուղևորված հայկական միկրոավտոբուսը վթարի է ենթարկվել:Լրատվամիջոցներին այս մասին հաղորդել են տարածաշրջանի արտակարգ իրավիճակների վարչությունից: Նշվում է, որ ավտոբուսը Երևանից ուղևորվել էր դեպի Օմսկ:

Նախնական տվյալներով վնասվել է մեքենայի անիվը, այն կողաշրջվել է:

Ավտոբուսում գտնվել է ՀՀ 8 քաղաքացի, որոնցից 3 -ը տեղափոխվել են բժշկական կենտրոն:

Դեպքի վայրում աշխատում են արտակարգ իրավիճակների ծառայությունների ստորաբաժանումները: