Իննսունինը տարեկանում մահացել է Լիբանանի Մայրիների հեղափոխության սիմվոլ համարվող պատրիարքը

Իննսունինը տարեկանում մահացել է Լիբանանի Մայրիների հեղափոխության սիմվոլ համարվող պատրիարքը

Մարոնի համայնքի գործող պատրիարքը հանդես է եկել հայտարարությամբ Լիբանանի Մարոնիների համայնքի գործող պատրիարք Մար Բըշարա Պետրոս ալ-Ռահին կոչով դիմել է համայնքի բոլոր ներկայացուցիչներին, տեղեկացնելով, որ վախճանվել է համայնքի նախկին պատրիարք Մար Նասրալա Պետրոս Սֆեյրը, ով ըստ վերլուծական շրջանակների, համարվում է Լիբանանի Մայրիների հեղափոխության սիմվոլներից մեկը: Գործող պատրիարք ալ-Ռահին կոչ է արել բոլոր մարոնի եկեղեցիներին զանգեր հնչեցնել ի նշան սգի եւ աղոթել վախճանված պատրիարքի հոգու հանգստության համար: Հիշեցնենք, որ հանգուցյալ նախկին պատրիարք Մար Նասրալա Պետրոս Սֆեյրը իննսունինը տարեկան էր: Նախօրեին տեղափոխվել էր հիվանդանոց, ինքնազգացողության վատացման պատճառով: