Թմրանյութ պահելու կասկածանքով բերման ենթարկված կինը խաթարել է ոստիկանության Աշտարակի բաժինը

Թմրանյութ պահելու կասկածանքով բերման ենթարկված կինը խաթարել է ոստիկանության Աշտարակի բաժինը

Արագածոտնի ընդհանուր իրավասության դատարանում այսօր շարուակվում է Նաիրա Պետրոսյանի դատաքննությունը։ Ըստ մեղադրական եզրակաղցության՝ նա «13․04․2018թ․-ին թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով ոստիկանության Աշտարակի բաժնի աշխատակիցների կողմից ՈՍ Աշտարակի բաժին բերման ենթարկվելով, շենք մուտք գործելուն պես, իր անձի առավելությունն ընդգծելու մոլուցքով, իրավապահ մարմնին հակադրվելու հանդուգն ցանկությամբ՝ դրսևորել է անպարկեշտ վարքագիծ։

Ն․Պետրոսյանը, անհարգելից վերաբերմունք դրսևորելով, չի ենթարկվել ՈՍ աշխատակիցների օրինական պահանջներին, ոտքերով հարվածներ է հասցրել վերջիններիս և տևական ժամանակով խաթարել ՈՍ Աշտարակի բաժնի բնականոն աշխատանքը։