Ողբերգական ավտովթար Մեքսիկայում․ կա 11 զոհ

Ողբերգական ավտովթար Մեքսիկայում․ կա 11 զոհ

Առնվազն տասնմեկ մարդ է զոհվել Մեքսիկայում տեղի ունեցած ողբերգական ավտովթարի հետեւանքով: Այս մասին հայտնում է РИА Новости լրատվական գործակալությունը:

Ըստ հաղորդման, ուղեւորներ տեղափոխող ավտոբուսը շրջվել է Սակատեկաս նահանգում: Եւս 18 մարդու՝ տարբեր ծանրության մարմնական վնասվածքներով տեղափոխել են հիվանդանոց:

Զոհվածներից երեքը երեխաներ են: Ըստ նախնական տեղեկությունների, վարորդը քնել է ավտոբուսը վարելիս եւ կորցրել կառավարումը: