Պատշգամբն ընկել է երեխաների վրա

Պատշգամբն ընկել է երեխաների վրա

Մոսկվայում տեսադիտարկիչ սարքը ֆիքսել է, թե ինչպես պատշգամբից մի քանի բետոնե կտորներ ընկել են երեխաների վրա։ Դեպքը տեղի է ունեցել Լենինգրադսկի պողոտայում։ Հրապարակված կադրերից երեւում է, թե ինչպես փողոցով մի կին եւ երկու երեխա են անցնելիս եղել, երբ հանկարծ նրանց գլխներին ընկել են քարեր ու բետոնե կտորներ հարեւան շենքից պատշգամբներից մեկից։

Ինչպես հայտնում է Рен ТВ-ն, դեպքի հետեւանքով երեխաներից մեկի մոտ ուղեղի ցնցում է եղել, մյուսը վնասել է ոտքը։ Նրանք հոսպիտալացվել են։