Ոսկին կյանքի դիմաց գործարք է կայացել
ԱՄՆ կողմից ղեկավարվող հակաահաբեկչական կոալիցիայի եւ ԻՊ միջեւ կնքված գաղտնի համաձայնության արդյունքում Միացյալ Նահանգները դուրս է բերել Սիրիայի Եփրատի տարածքից ԻՊ խմբավորմանը պատկանող 40 տոննա ոսկին։ Այս մասին հայտնում է սիրիական «ՍԱՆԱ» լրատվական գործակալությունը։ Ոսկին տեղափոխվել է փետրվարի 16-ին ԻՊ-ի Ալ-Դաշիշայի թաքստոցից որը գտնվում է Ալ Շադադա քաղաքից դեպի արեւելք։ Տարհանվել են նաեւ ԻՊ հիմնական ղեկավարներն ու հրամանատարները։ Սիրիական լրատվական գործակալությունը նաեւ հաղորդել է, որ գործարքով նախատեսված ոսկու պաշարի դիմաց ամերիկյան զորակազմը չի ոչնչացրել ԻՊ բազմաթիվ ղեկավարների։ Դա ըստ էության եղել է ոսկի կյանքի դիմաց գործարք
Կարծիքներ