Օրենսդրական փոփոխությունները՝ արդարադատության հիմնական խնդիր

Օրենսդրական փոփոխությունները՝ արդարադատության հիմնական խնդիր

Արդեն հայտնել էինք, որ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով` Ռուստամ Բադասյանը նշանակվել է արդարադատության նախարարի պաշտոնում:

«Հրապարակի» հետ զրույցում «Մոդուս Վիվենդի» կենտրոնի նախագահ Արա Պապյանը նշեց, որ թեպետ կան որոշ մասնակի մտահոգություններ, բայց , ընդհանուր առմամբ, նշանակումը դրական է գնահատում։

«Ակնհայտ է, որ ներկայումս նախարարության հիմնական խնդիրը պետք է լինի որոշակի օրենսդրական փոփոխություններ իրականացնելը, միգուցե նաև սահմադրական փոփոխություններ։ Այսինքն տեսական գործունեության մեծ դաշտ կա, որը ,գոնե ինձ համար առաջնային է։ Եվ այս մասով, կածես թե, երիտասարդը(խոսքը նորանշանակ նախարարի մասին է) բավականին մեծ փորձ ունի և ,ըստ էության, զբաղվել է նման հարցերով, ուստի կարող է գործունեություն ծավալել։»,- նշում է Արա Պապյանը։

«Հրապարակի» այն դիտարկմանը, թե ՊԵԿ նախագահի տեղակալի պաշտոնում լինելը արդյո՞ք բավարար է արդարադատության նախարարի պաշտոնը զբաղեցնելու համար, Արա Պապյանը նշեց, որ Ռուստամ Բադասյանը մեկ տարի է եղել այդ պաշտոնում․ «Ես ավելի շատ կարևորում եմ իր կրթությունը։ Շատ երիտասարդների եմ տեսել, ովքեր բավականին լավ մասնագետներ են, այսինքն այս պարագայում պետք չէ, որ տարիքը որպես թերություն ընկալվի։ Ինքը ունենալու է համապատասխան տեղակալներ, որոնք, կարծում եմ, փորձի մասով որևէ խնդիր չեն ունենալու»։

 «Մոդուս Վիվենդի» կենտրոնի նախագահը նշում է, որ ինքը նկատել է՝ հիմնական աշխատանքը կատարում են վարչության պետերը։ Դա այն միջին օղակն է, իսկ նախարարն ու փոխնախարարները զուտ հանձնարարություն տվողներն են։ Նախարարը ընդհանուր կառավարիչ է, այլ հարց է, թե ինչքանով կկարողանա ճիշտ կառավարել։ Ամեն դեպքում կարծում եմ՝ նախադրյալներ կան, որ կկարողանա ինչ-որ բան անել։