Հրապարակվեց Քոչարյանի գործով դատարանի որոշումը

Հրապարակվեց Քոչարյանի գործով դատարանի որոշումը

Քիչ առաջ Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արմեն Դանիելյանը հրապարակեց իրեն ներկայացված ինքնաբացարկի միջնորդությունների վերաբերյալ դատարանի որորշումը: Դանիելյանը մերժեց Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանի և Յուրի Խաչատուրովի պաշտպան Միհրան Պողոսյանի ինքնաբացարկի միջնորդությունները:

Այժմ էլ գործով տուժող Սարգիս Քլոյանի ներկայացուցիչ Սեդա Սաֆարյանն է ինքնաբացարկի միջնորդություն ներկայացնում՝ ընդգծելով, որ Դանիելյանը դատավոր է դարձել Քոչարյանի օրոք և կասկածի տակ է դնում նրա անաչառությունը: