Կայացավ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի «Կյանք և ազատություն» գրքի շնորհանդեսը

Կայացավ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի «Կյանք և ազատություն» գրքի շնորհանդեսը

Այսօր՝ մայիսի 12-ին, տեղի ունեցավ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի «Կյանք և ազատություն» գրքի շնորհանդեսը, որին ներկա էին նրա ընտանիքի անդամները, քաղաքական մի շարք գործիչներ, համախոհներ։

Նրա կինը՝ Բելլա Քոչարյանը, հանդես եկավ խոսքով։ Նա նշեց, որ այսօր կայանում է գրքի երկրորդ՝ հայերեն թարգմանությամբ տարբերակի շնորհանդեսը։ «Ռոբերտ Քոչարյանն այսօր ապօրինի անազատության մեջ է, բայց միևնույն է, նման միջոցառումներ պետք է անցկացվել, որովհետև այս գիրքն է ծնվել», - ընդգծեց Բելլա Քոչարյանը և ավելացրեց, որ երկար տարիներ են համոզել Ռոբերտ Քոչարյանին գիրք գրել  սակայն չէր ուզում՝ պատճառաբանելով, որ չի ուզում փորփրել անցյալը։

ՀՀ երկրորդ նախագահի տիկնոջ խոսքին հաջորդեց Ռոբերտ Քոչարյանի կենսագրությունը ներկայացնող տեսաֆիլմ։

 Այնուհետև Ռոբերտ Քոչարյանի կրտսեր որդին՝ Լևոն Քոչարյանն, ընթերցեց հայրիկի ուղերձը։ Ուղերձում ՀՀ երկրորդ նախագահը, մասնավորապես, նշել էր, որ շատ կցանկանար՝ գրքի հայերեն և ռուսերեն տարբերակների շնորհանդեսը միաժամանակ կայանար, սակայն որոշակի պատճառներով՝ հակառակն է ստացվել։