Սպասվում է առանց տեղումների եղանակ

Սպասվում է առանց տեղումների եղանակ

Հանրապետության տարածքում`

Մայիսի 13-ին առանձին շրջաններում կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ։ Մայիսի 14-17-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին՝ հարավային 3-8 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 15-20 մ/վ:

Օդի ջերմաստիճանը մայիսի 12-15-ը աստիճանաբար կբարձրանա 3-4 աստիճանով։ 

Երևան քաղաքում՝

Մայիսի 13-17-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: