ՔԿ պետի տեղակալը ազատվեց պաշտոնից

ՔԿ պետի տեղակալը ազատվեց պաշտոնից

Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահի տեղակալ Սամվել Ավետիսյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից։ Որոշումը ստորագրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը․ «Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի 4-րդ մասով, 11-րդ հոդվածի 3-րդ մասով՝ Սամվել Ավետիսյանին ազատել Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահի տեղակալ-հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության պետի պաշտոնից»,- ասված է  որոշման մեջ:

Հիշեցնենք, որ մամուլը մի քանի օր շարունակ գրում էր, որ Ավետիսյանը եւ Ամուլսարի գործով քննչական խմբի ղեկավար Յուրա Իվանյանը ազատվել են զբաղեցրած պաշտոնից։ Մինչդեռ Իվանյանի ազատման մասին լուրը ՔԿ-ն հերքել էր՝ նշելով, որ նա շարունակում է պաշտոնավարել։