Սուարեսը արտասվեց՝ Ուրուգվայի պարտությունից հետո

Սուարեսը արտասվեց՝ Ուրուգվայի պարտությունից հետո

Ուրուգվայի հավաքականի հարձակվող Լուիս Սուարեսը չկարողացավ զսպել արցունքները, երբ իր հայրենի թիմը Ամերիկայի գավաթի քառորդ եզրափակչում պարտություն կրեց։

Այս մասին հայտնում է Goal-ը։ Հիշեցնենք, որ հիմնական ժամանակն ավարտվեց 0։0 հաշվով, թեեւ ուրուգվայցիները երեք անգամ գոլ խփեցին, սակայն արբիտրը չհաշվեց դրանք։ Արդյունքում 11-մետրանոցներով հաղթեցին պերուացիները՝ 5։4 հաշվով։

Միակ ոչ ճիշտ հարվածը հենց Սուարեսինն էր։ Նա 2016 թվականից հետո առաջին անգամ տուգանային իրացնել չկարողացավ։