Սահակաշվիլու կուսակցության թեկնածուներին Ուկրաինայում գրանցել են

Սահակաշվիլու կուսակցության թեկնածուներին Ուկրաինայում գրանցել են

Ուկրաինայի ԿԸՀ-ն գրանցել է Վրաստանի նախկին նախագահ, Օդեսայի նախկին նահանգապետ Միխեիլ Սահակաշվիլու «Նոր ուժերի շարժում» կուսակցության թեկնածուներին առաջիկայում այդ երկրում տեղի ունենալիք պառլամենտական արտահերթ ընտրություններին։

Այս մասին հայտնում է «Опора» քաղաքացիական ցանցը։ Ավելի վաղ ԿԸՀ-ն մերժել էր գրանցումը, հիմնավորելով, որ «Նոր ուժերի շարժում» կուսակցության արտահերթ համագումարը եւ թեկնածուների առաջադրումը տեղի է ունեցել խախտումներով։

Սակայն դատական որոշումը պարտավորեցրել է ԿԸՀ-ին վերստին ուսումնասիրել ներկայացված փաստաթղթերը, ինչն էլ արվել է, արդեն որոշման դրական փոփոխությամբ։ Հիշեցնենք, որ արտահերթ պառլամենտական ընտրությունները Ուկրաինայում տեղի կունենան այս տարվա հուլիսի 21-ին։