ԲԴԽ-ն մերժեց Արտակ Զեյնալյանին․ դատավորը համաձայն  չի եղել նախարարի հետ (տեսանյութ)

ԲԴԽ-ն մերժեց Արտակ Զեյնալյանին․ դատավորը համաձայն  չի եղել նախարարի հետ (տեսանյութ)

Բարձրագույն դատական խորհուրդն այսօր հրապարակեց Արարատի եւ Վայոց Ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Թաթուլ Պողոսյանին  կարգապահական  պատասխանատվության  ենթարկելեւ որոշումը՝ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանի միջնորդության հիման վրա։ Ըստ այդմ՝ ԲԴԽ-ն որոշեց միջնորդությունը մերժել։

Իսկ թե ինչի՞ հիման վրա էր Զեյնալյանը դիմել ԲԴԽ-ին, փորձեցինք ճշտել դատավորից։ Սակայն նա մեր հարցին ի պատասխան ասաց․ «Էդ բոլոր հարցերը լրատվական ծառայության  միջոցով կարող եք ճշտել, այս պահին ոչինչ չեմ կարող ասել։ Ես կտրականապես դեմ եմ եղել դիմումին եւ իմ պատճառաբանություններն ինչպես գրավոր, այնպես էլ դատական նիստի ընթացքում  ներկայացրել եմ։ Ոչ միայն դիմումին, այլ նաեւ գլխավոր դատախազի հաղորդմանը»։

Նշենք, որ ԲԴԽ-ում դատական նիստը ընթացել է դռնփակ կարգով՝ դատավորի միջնորդության համաձայն։ Այդ իսկ պատճառով նրանք չեն հրապարակում, թե Զեյնալյանը ինչ միջնորդություն է ներկայացրել։