Ինչու էր ձախողվել ԱՄՆ-Հյուսիսային Կորեա վերջին գագաթնաժողովը․ մանրամասներ

Ինչու էր ձախողվել ԱՄՆ-Հյուսիսային Կորեա վերջին գագաթնաժողովը․ մանրամասներ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը առաջարկել է Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընին իր ունեցած միջուկային զինանոցն ուղարկել Ամերիկա։ Այս մասին հայտնում է Reuters լրատվական գործակալությունը։ Հրապարակման մեջ նշվում է, որ առաջարկը ԱՄՆ նախագահի կողմից արվել է Վիետնամի մայրաքաղաք Հանոյում այս տարվա փետրվարի վերջին տեղի ունեցած գագաթնաժողովի ժամանակ։ Սպիտակ տան ղեկավարը միջուկային զինանոցի փոխանցումը դիտարկել է որպես Կորեական թերակղզու լիակատար ապամիջուկայնացման ծրագրի մի մասը։ Բացի միջուկային մարտագլխիկների փոխանցումից, Փհենյանը պարտավորվելու էր նաեւ ամբողջովին ապամոնտաժել միջուկային ենթակառուցվածքները, լիկվիդացնել քիմիական եւ կենսաբանական զենքի բոլոր ծրագրերը, դադարեցնել բալիստիկ հրթիռների ծրագիրը եւ էլի մի շարք քայլեր, որոնք կբերեին թերակղզու ամբողջական միջուկազերծմանը։ Այս բոլոր առաջարկներին Կիմ Չեն Ընը տվել է բացասակայն պատասխան, ինչից հետո էլ գագաթնաժողովը դադարեցվել է եւ կողմերը հեռացել են առանց կոնկրետ պայմանավորվածությունների կամ համատեղ հայտարարության ստորագրման։