Մադամ Տյուսոյի թանգարանը հեռացրել է Քանյե Ուեսթի մոմե արձանը

Մադամ Տյուսոյի թանգարանը հեռացրել է Քանյե Ուեսթի մոմե արձանը

Լոնդոնի Մադամ Տյուսոյի թանգարանը արխիվացրել է ամերիկացի ռեփեր Քանյե Ուեսթի մոմե արձանը՝ հրեաների և «Black Lives Matter» շարժման մասին նրա սկանդալային հայտարարությունների պատճառով։ Այս մասին հայտնում է The Guardian-ը։

Առաջին անգամ արձանը թանգարանում ցուցադրվել է 2015 թվականին։ Հաստատությունը բացատրել է, որ այն արխիվ տեղափոխելու որոշումը պայմանավորված է այցելուների ցանկությամբ։

Ավելի վաղ երաժիշտը սոցցանցերում գրառում էր կատարել. «Բոլորը գիտեն, որ Black Lives Matter-ը խաբեություն էր։ Հիմա վերջացավ, ինձ շնորհակալություն մի հայտնեք»: Նա նաև հրապարակել է ռեփեր Փի Դիդդիի հետ իր նամակագրության սքրինշոթը, որում վերջինիս մեղադրում է հրեաների կողմից իբր ղեկավարվելու մեջ։