Ակցիան հետաձգվում է․ վարչապետը կհանդիպի ռեստորանատերերի հետ

Ակցիան հետաձգվում է․ վարչապետը կհանդիպի ռեստորանատերերի հետ

Այս օրերին մամուլում տեղեկություն տարածվեց, որ ռեստորանատերերը մտադիր են մեկ օրով փակել իրենց ռեստորանները՝ ի նշան բողոքի կառավարության վարած հարկային քաղաքականության։ Նշենք, որ Հարկային նոր օերնսգրքով կառավարությունը ավելացրել է ռեստորանների վրա դրվող հարկային բեռը՝ մինչև 2020 թվականը այն հասցնելով 10 տոկոսի։  Եվ սա դժգոհության ու բողոքի ալիք է բարձրացրել ռեստորանատերերի մոտ՝ զուգահեռ բարձրացնելով նաև ճաշացանկում գները։ Ռեստորանատերերը նշում են, որ հարկային բեռի ավելացմանը զուգընթաց՝ իրենք ստիպված են լինելու նորից բարձրացնել գները։

Այս ամիսներին նրանք քանիցս դիմել են կառավարություն, այդ թվում՝ Պետեկամուտների կոմիտե և խնդրել վերանայել իրենց որոշումը, բայց ՊԵԿ-ը երկու ոտքը մի կոշիկ դրած՝ համառորեն պնդում էր, որ իրենք մտադիր չեն ընդառաջ գնալ գործարարների պահանջին  և որ հարկային քաղաքականությունը չի փոխվելու։ Այսօր դարձյալ հանդիպում է տեղի ունեցել ռեստորանատերերի և ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանի հետ, և կարծես թե սառույցը կոտրվում է։

Հայաստանի ռեստորանների միության համակարգող Աշոտ Բարսեղյանը Hraparak.am-ի հետ զրույցում ասաց, որ Անանյանի հետ հանդիպումն անցել է դրական մթնոլորտում, Անանյանն ասել է, որ կիսում է իրենց մտահոգություններն ու անհագստությունը, և տեղեկացրեց, շաբաթվա վերջում վարչապտ Նիկո Փաշինյանը պատրաստ է ընդունել իրենց և քննարկել խնդիրը իրենց հետ։ Հարցին՝ հիմա իրենց ակցիան կիրականացնե՞ն և մեկ կփակե՞ն ռեստորանները մեկ օրով, Բարսեղյանն ասաց․ «Առայժմ ակցիան հետաձգվում է, քանի նոր վարչապետը խոստացել է հանդիպել մեզ հետ։ Կապված նրանից, թե ինչ արդյունք կտա վարչապետի հետ հանդիպումը, ըստ այդմ կորոշենք նաև՝ ակցիան իրականացնո՞ւմ ենք, թե՞ ոչ»։