Սեւ ծովի հետ կապված հայտարարություն է արվել

Սեւ ծովի հետ կապված հայտարարություն է արվել

Մեծ Բրիտանիայի Պնախարար Քեյվին Վիլյամսոնը հայտարարել է, որ Սեւ ծովը Ռուսաստանին միայն չէ, որ պատկանում է։ Այս մասին հայտնում է Reuters լրատվական գործակալությունը։ Այս հայտարարությունը բրիտանացի նախարարը արել է Ուկրաինայի ռազմական նախարար Ստեպան Պոլտորյակի հետ հանդիպման ժամանակ։ Հաղորդվում է, որ նրանք այցելել են Օդեսայի նավահանգիստ, որտեղ ավելի վաղ կայանել էր բրիտանական թագավորական նավատորմին պատկանող HMS Echo ռազմանավը։ Վիլյամսոնը մասնավորապես ասել է, որ այն, որ բրիտանական նավատորմի ռազմանավը Օդեսա է հասել, խոսում է այն մասին, որ Լոնդոնն աջակցում է Կիեւին, եւ Ուկրաինան միայնակ չէ։ Բրիտանական ռազմական նախարարը շեշտել է, որ Սեւ ծովը միջազգային է։