Ոսկեպարցիները հաստատուն են իրենց որոշման մեջ, ստորագրահավաքը շարունակվում է
«Հայկական պետականության համար» համակարգող կենտրոնը սկսել է ՀՀ Գլխավոր դատախազություն` պետական դավաճանության կասկածով դիմումի ներկայացման գործընթացը:
Հիշեցնենք, որ սկեպարցիները Նիկոլ Փաշինյանին, Ալեն Սիմոնյանին կամ Արարատ Միրզոյանին 2 օր ժամանակ էինք տվել, որպեսզի նրանցից որևէ մեկն այցելի Ոսկեպար և գյուղի բնակիչներին բացատրություն տա, թե ինչ հիմքով են Եվրամիության դիտորդակայն առաքելության ներկայացուցիչներն իրենց իմացությամբ և պետական մարմինների թողտվությամբ ՀՀ սուվերեն տարածքի բազմաթիվ հատվածներ դիտարկել ադրբեջանական և շրջանցել դրանք։
Երկօրյա ժամկետը լրանալուց հետո Ոսկեպարցիները սկսել են ՀՀ Գլխավոր դատախազություն պետական դավաճանության կասկածով դիմումի ներկայացման գործընթացը:
Ոսկեպարցիներն իրենց դիրքորոշումն են արտահայտում։
«Հայկական պետականության համար» համակարգող կենտրոն
Կարծիքներ