Ուսիս գցած լավաշը Գառնիի՞ լիներ, թե՞ Սևանի․ Սոնա Ռուբենյան

Ուսիս գցած լավաշը Գառնիի՞ լիներ, թե՞ Սևանի․ Սոնա Ռուբենյան

Մի քանի օր է համացանցում ակտիվ քննարկվում է երգչուհի Սոնա Ռուբենյանի հարսանեկան արարողությունը, նաեւ հարսանեկան յուրօրինակ զգեստը։ Հիմնականում լուսանկարների մեկնաբանություններում օգտատերերը տարբեր կարծիքներ են հայտնել, մեծամասամբ՝ քննադատական։

Սոնա Ռուբենյանի հարսանեկան լուսանկարներից մեկի տակ մի օգտատեր գրել էր․ «Ասենք պետք էր էս նեղ մաջալին ճոխ հարսանիք անեիք, չէիք կարա նեղ ընտանեկան շրջապատում ընթրիք անեիք։ Ամոթ ձեզ»։

Ռուբենյանը պատասխանել է այդ մեկնաբանությանը․ «Մանրամասնեք էլի, եթե դժվար չի, օրինակ քանի՞ հոգով, որտե՞ղ, ո՞ւմ հետ, ի՞նչ հագնեինք, ի՞նչ ուտեինք, քանի՞ րոպե տևեր, հյուրերն ի՞նչ հագնեին, ո՞նց իրենց պահեին, քանի՞ րոպե պարեին, ի՞նչ նվերներ բերեին, ծաղկեփունջը վարդ լիներ, թե գիպսոֆիլիա ու, ո՞ր ուղղությամբ գցե,  բարձրակրունկներս ժամը քանիսի՞ն բոթասով փոխեի, խորովածը ո՞ր ժամին բերեին, հարսի պարը ի՞նչ շարժումներով պարեի, ուսիս գցած լավաշը Գառնիի լինե՞ր, թե՞ Սևանի, ի՞նչ կենացներ լինեին, քանի՞ «գորյաչի» լիներ, ո՞վ երգեր, ժամը քանիսի՞ն հնչեր «բարի գիշեր» բարեկամները, ու սենց մի շարք ճշտումներ, թե չէ շատ ի միջի այլոց, անորոշ ու լակոնիկ եք արել ձեր կարգադրությունները իմ հարսանիքի վերաբերյալ»։

Նշենք, որ ավելի վաղ Սոնայի մայրը եւս անդրադարձել էր դստեր հարսանեկան զգեստի շուրջ առաջացած աղմուկին։