Գաբալայում կհանդիպեն Վրաստանի, Թուրքիայի եւ Ադրբեջանի ռազմական նախարարները

Գաբալայում կհանդիպեն Վրաստանի, Թուրքիայի եւ Ադրբեջանի ռազմական նախարարները

Վաղը՝ հունիսի 12-ին, Գաբալայում կհանդիպեն Վրաստանի, Թուրքիայի եւ Ադրբեջանի Պնախարարներ Լեւան Իզորիան, Հուլուսի Աքարը եւ Զաքիր Հասանովը։ Այս մասին հայտնում է «ԱՊԱ» լրատվական գործակալությունը։ Հանդիպման ընթացքում կքննարկվեն եռակողմ համագործակցությանն առնչվող հարցեր։ Մտքեր կփոխանակվեն նաեւ ռեգիոնալ նախագծերի անվտանգության ապահովման հետ կապված հարցերի առնչությամբ։