Նախկին ֆուտբոլիստը կստանձնի ակումբի գլխավոր մարզչի պաշտոնը

Նախկին ֆուտբոլիստը կստանձնի ակումբի գլխավոր մարզչի պաշտոնը

«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին ֆուտբոլիստ Պոլ Սկոուլզը կղեկավարի Անգլիայի դիզիվիոնում իր ունեցած հզորությամբ չորրորդն համարվող «Օլդեմ Աթլետիկ» ակումբը։ Այս մասին գրում է The Telegraph պարբերականը։ Պաշտոնական նշանակման մասին հայտարարությունը, ըստ հրապարակման, հայտնի կդառնա արդեն առաջիկա օրերին։ «Օլդեմ Աթլետիկը» Լիգա-2-ում գրավում է 12-րդ տեղը։ 28 հանդիպումից իր ակտիվում գրանցել է 39 միավոր։ Հիշեցնենք, որ Սկոուլզը «ՄՅՈՒ»-ում որպես կիսապաշտպան հանդես է եկել 1994-2013 թթ։ Այդ ըթնացքում նա մասնակցել է 718 հանդիպման եւ խփել 155 գնդակ։