Ռոնալդուն հիասթափվել է եւ ուզում է հեռանալ «Յուվենտուսից»

Ռոնալդուն հիասթափվել է եւ ուզում է հեռանալ «Յուվենտուսից»

Պորտուգալացի աշխարհահռչակ ֆուտբոլիստ Քրիշտիանու Ռոնալդուն հնարավոր է հեռանա իտալական «Յուվենտուսից» նախքան պայմանագրի ժամկետի ավարտը։ Այս մասին հայտնում է Sport.es-ը մանրամասնելով, որ մարզիկը հիասթափվել է իտալական ակումբից։ Պատճառը իտալական ակումբի՝ Չեպիոնների Լիգայից դուրս մնալն է եղել։ Իտալիայի ամենահզոր ակումբն անակնկալ կերպով պարտվեց «Այաքսին» եւ հեռացավ մրցաշարից քառորդ եզրափակչում, եւ Ռոնալդուն էլ առաջին անգամ վերջին 9 տարիների ընթացքում չի խաղալու այդ հեղինակավոր մրցաշարի կիսաեզրափակչում։ Հրապարակումների համաձայն, Ռոնալդուն կթողնի ակումբը արդեն 2019/2020 սեզոնին, թեեւ նրա պայմանագիրը նախատեսված է մինչեւ 2022 թվականը։