Հարգեք անմեղության կանխավարկածը․ Դավիթ Գրիգորյանը ժամանեց ԲԴԽ (տեսանյութ)

Հարգեք անմեղության կանխավարկածը․ Դավիթ Գրիգորյանը ժամանեց ԲԴԽ (տեսանյութ)

Քիչ առաջ Բարձրագույն դատական խորհուրդ եկավ Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանը։ 

Նա լրագրողների հարցերին չպատասխանեց։

Հարցին, թե դատախազությունն ասում է, որ ինքը տվյալներ է կեղծել, պատասխանեց. «Հարգեք անմեղության կանխավարկածը»։

Մյուս հարցին, թե աշխատանքի այցելո՞ւմ է, ասաց, որ այս պահին արձակուրդում է։

Նշենք, որ օրերս Հատուկ քննչական ծառայությունը խուզարկություն էր իրականացրել Գրիգորյանի աշխատասենյակում, առգրավել է համակարգիչ, դուռը՝ կնիքել։

ԲԴԽ-ն այսօր նրան այստեղ է հրավիրել՝ զրուցելու համար դեպքի վերաբերյալ։