Ուխտավորները

Ուխտավորները

Եթե Օսմանյան Թուրքիան մինչեւ անցյալ դարի 20-ականները հայկական պաշտպանական ուժերին բախվելով իր հզորությունը չկորցներ, ու նրա ժանիքները մենք չջարդեինք, ապա Եվրոպան այսօր թուրքական տարածք դարձած կլիներ։ Աշխարհն իրեն կույրի տեղ դրեց, իբր չհասկացավ այդ ամենն ու ոչնչով չփոխհատուցեց մեզ։ 

Իոսիֆ Բրոդսկին իր հայտնի «Ուխտավորները» ստեղծագործության մեջ պետք է ասեր՝ ...եւ, ուրեմն, զուր է հավատքն առ Աստված։ Սա գրել է հրեան, այն օրերին, երբ հազարամյակներով թափառած իր ազգին աշխարհն օգնել էր վերագտնել  կորցրած պետականությունը։ Իսկ այն, որ մի քանի միլիոն հայեր եղեռնվեցին իրենց հայրենիքում, նրանց ցեղասպանությունը ճանաչելու համար աշխարհը պետք է դարերով գցի ու բռնի, մինչեւ մոռացվի այդ մասին։

Քրիստոսին խաչած ազգին քրիստոնեական  աշխարհը պետականություն նվիրեց, նրան օժանդակեց նույնիսկ միջուկային զենք ունենալու համար, իսկ մեզ թողել է աշխարհագրական այս նեղ վանդակում՝ արնախում բորենիների հետ։ Եթե սա է աշխարհում եղած-չեղած  աստվածակարգը, ուրեմն մենք մեր աչքերը պետք է լայն բացենք ու մեր մտավոր կարողություններն ազգային խնդիրների լուծման համար ի նպաստ բերելով՝ փոխենք նրանում շատ բան։

Իսկ այն հանգամանքը, որ մեր եկեղեցին մեզ զրկել է արիական ոգուց, ու մենք դարերով պետականություն չենք ունեցել, որ նա դարերով աշխատել է մեր ազգին միայն ուխտավոր դարձնել, անտեսել չի կարելի նաեւ մեր ժամանակներում։ Չի կարելի ազգին իրականությունից կտրել։ Քրիստոնեական կրոնը պետք է նպաստի մեր  հայրենիքը ծաղկեցնելու եւ պետությունը հզորացնելու գործին։ Այսօր մեր եկեղեցին մեր ազգային ու պետական գործերին նույնպես անհաղորդ է։ Ասում են, որ իբրեւ եկեղեցին, դարերով փոխարինելով պետականությանը, հայ ազգին փրկել է կորստից։ Դա թույր կարծիք է։ 

Մենք պետք է մեր երկիրը հզորացնելով՝ ճանաչենք Հայոց ցեղասպանությունը։ Հրեաների պես մենք էլ միջուկային զենք ունենանք, ոչ թե տոլմա փաթաթենք ու թզբեհ սարքենք՝ օտարամուտ աղանդների ու մշակույթների համար հենք ստեղծելով մեր երկրում։ Հայի տականքի կողքին արդեն հայի նոր տեսակներ են ավելանում՝ համասեռամոլներ, աղանդավորներ, անուղեղ իշխանավորներ։ Այդ ի՞նչ կոնվենցիաներ ենք ստորագրել, որոնք պետք է վավերացնենք։ Մեր քաղաքական իշխանությունները դրանով ցույց են տալիս, որ իրենք ընդամենը աշխարհակարգ թելադրող ուժերի կողմից «տռաս հանված» մարմնավաճառներ են։ Յո՞ երթաս, Հայաստան։

Գիշեր-ցերեկ Մանվելի ու Քոչոյի շքի հետ կռիվ ենք տալիս, կարծես թե դրանք մեր երեկվա կուռքերը չեն եղել, ու նրանց մեղսակիցները չէինք։ Շատ երկրներ կան, որտեղ իրենց ամուսիններին դավաճանած կանանց ժողովուրդը հրապարակավ քարկոծում է, իսկ մենք դատարան ու դատավոր անգամ չունենք, որպեսզի մեր ազգին ու պետությանը դավաճանածներին իրենց արժանին մատուցենք։ Չունենք տնտեսություն, ու հույս էլ չկա, որ կունենանք։ Արցախյան ազատամարտի տարիներին տանը մանուկներին ու ծեր ծնողներին ԼՏՊ-ի մթի, ցրտի ու սովի բերանը թողնելով՝ մենք մահվան բերան էինք գնում։ Ինքնապաշտպանական բնազդն ինչո՞ւ չի զարթնում, չէ՞ որ մենք չարի դեմ հավերժական պատերազմի մեջ ենք։ Առաջին հերթին տուն ու օրորոց սարքելու փոխարեն, էլի եկեղեցիներ ենք կառուցում, փառք ենք տալիս Աստծուն, որ աշխարհը տոլման ճանաչել է որպես  հայկական արժեք։ Թալանչիների իշխանություններից ազատվելուց հետո սկսել ենք Ամերիկայից մինչեւ Վիետնամ  ներդրողներ փնտրել։ Ուզվորությունն ապարդյուն քաղաքականություն է՝ ե՛ւ տնտեսական, ե՛ւ ռազմական առումով։  

Ասա, Նիկոլ ջան, Թումանյանի «Շունն ու կատուն» անգիր ես արել ու արտասանելով՝ ֆռֆռում ես, մի բերան էլ նրա «Անխելք մարդը» կարդայիր, տնաշեն, դա հեքիաթ չէ, դա ազգային չյուրացված խրատարան է, որը գաղափարական առումով ընկած պետք է լիներ մեր պետության Սահմանադրության հիմքում։ Հեքիաթը քո տնտեսական խառնուխշտիկ ծրագրերն են։ Որ մի անգամ էլ գնաս Սինգապուր՝ փող մուրալու, այդ երկրի պետական այրերից հարցրու, եւ նրանք քեզ կպատմեն, որ իրենց քրեական ու քաղաքացիական օրենքները մշակվել են մեր Մխիթար Գոշի «Դատաստանագրքի» դրույթների հիման վրա։ Ժամանակն է գիտակցել, որ մենք մեզ չպետք է թույլ տանք ժողովրդական հեղափոխության միջով  գնալ առոչինչ, աշխարհին ու իրականությանը կապվել ժամանակավոր ու անհաստատ կապերով, ապրել փուչ ու նանիր երազներով, ապավինել «եղբայրական» պետություններին ու քաղաքական բախտին։


Վահան Հարությունյան
«Գրավիտոն» գիտական կենտրոն