Հզոր պայթյունը հողին է հավասարեցրել առեւտրի կենտրոնը

Հզոր պայթյունը հողին է հավասարեցրել առեւտրի կենտրոնը

Հզոր պայթյունն հողին է հավասարեցրել ԱՄՆ Ֆլորիդա նահանգի Պլանտեյշտեյն քաղաքի առեւտրի կենտրոնը։ Այս մասին հայտնում է АВС News-ը։ Համացանցում հրապարակված կադրերում երեւում են, թե ինչպես են ամբողջովին քանդվել առեւտրի տաղավարները, իսկ մնացորդները շպրտված են մի քանի մետր շառավղով։

Վնասվել են նաեւ հարեւան շինությունների պատուհանները։ Պայթյունի վայրում աշխատում են արտակարգ ծառայությունների աշխատակիցներն ու ոստիկանները։ Ողջ շրջանում փակվել են բոլոր շենք-շինությունները, իրականացվել է տարհանում։ NBC6-ն էլ հաղորդում է, որ ավելի քան 20 մարդ ստացել է տարբեր ծանրության վնասվածքներ։