«Ֆեյսբուքը» պահանջում է նաեւ էլ-փոստի գաղտնաբառը

«Ֆեյսբուքը» պահանջում է նաեւ էլ-փոստի գաղտնաբառը

Օգտատերեևը նկատել են, որ էջի ակտիվացման համար «Ֆեյսբուք» սոցցանցը սկսել է պահանջել նաեւ էլ-փոստի գաղտնաբառը։ Այս փաստին ուշադրություն է դարձրել The Daily Beast-ը։ «Որպեսզի կարողանաք շարունակել օգտվել «Ֆեյսբուքից», դուք պետք է հաստատեք ձեր էլ-փոստը»,-ասվում է սոցցանցի հաղորդագրության մեջ, որին հանդիպել են հազարավոր օգտատերեր։

Սա առաջ է բերել լուրջ դժգոհություններ եւ «Ֆեյսբուքի» ներկայացուցիչները հայտարարել են, որ սոցցանցում այդ գաղտնաբառերը պարզապես չեն պահպանվում։ Ավելին, օգտատերերը կարող են այն շրջանցել օրինակ հեռախոսային կոդն ուղարկելով եւ այլն։

Կիբերանվտանգության մասնագետները հայտարարել են, որ սա սխալ քաղաքականություն է, եւ եթե «Ֆեյսբուքը» պահանջում է, որպեսզի մարդիկ հայտնեն իրենց էլ-փոստի գաղտնաբառը, ապա ավելի լավ է այնտեղ պարզապես չլինել։