Ինչու՞ է Հակոբ Նազարյանը դուրս եկել ԲՀԿ-ից

Ինչու՞ է Հակոբ Նազարյանը դուրս եկել ԲՀԿ-ից
Իվետա Տոնոյան

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախկին պատգամավոր Հակոբ Նազարյանն, ով այս ընտություններին չի անցել խորհրդարան, երեկ իր ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է, որ իր դիմումի համաձայն՝ դադարեցրել է անդամակցությունը կուսակցությանը:

«Հարգելի հայրենակիցներ, Ցանկանում եմ տեղեկացնել, որ դադարեցրել եմ իմ անդամակցությունը «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը, ինչպես նաև հայտնել եմ ինքնաբացարկ և հանել իմ թեկնածությունը «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ընտրական ցուցակից: Հարգանքով՝ Հակոբ Նազարյան»,- ասված է գրառման մեջ: Նազարյանի՝ ԲՀԿ-ից դուրս գալու վերաբերյալ ԲՀԿ-ական պատգամավոր Իվետա Տոնոյանը «Հրապարակ»-ին փոխանցեց, որ սա պետք է դիտարկել որպես Նազարյանի որոշում ․«Վստահեցնում եմ, որ կուսակցության հետ կապված որեւէ տարաձայնություն, որեւէ խնդիր չկա, պարզապես մարդու անձնական ցանկությունն ու որոշումն է, իսկ ավելին կարող եք իմանալ պարոն Նազարյանից»։