Ալեքսանդր Լուկաշենկոյի վիրավորական արտահայտությունների թոփ տասնյակը

Ալեքսանդր Լուկաշենկոյի վիրավորական արտահայտությունների թոփ տասնյակը

Europeanbelarus կայքը հրապարակել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի վիրավորական հայտարարությունների թոփ տասնյակը։

10-րդ հորիզոնականում Սերգեյ Դորենկոյի եւ Լուկաշենկոյի հարցազրույցն է։ Դեռեւս հարցազրույցի հրապարակումից առաջ լրագրող Դորենկոն իր թվիթերյան էջում գրել է՝ «Լուկաշենկոն հզոր է, նա ասել է, օրինակ՝ եվրոպացի լիդերները չունեն ամորձիներ։ Ես հակառակվեցի՝ Սարկոզին ունի, սակայն Լուկաշենկոն ասաց՝ Սարկոզին էլ չունի»։

9-րդ հորիզոնական․ Սկսած 1995 թվականից հաճախ է Լուկաշենկոն իր երկրի գործարարների հասցեին հայտարարել, որ նրանք պարզապես «քոսոտ պորտաբույծներ են, տզրուկներ, որոնք արյուն են խմում եւ պետք է նրանց թափ տալ լավ»։

8-րդ հորիզոնական․ 2011-ին, երբ Լուկաշենկոյին չէին հրավիրել Կիեւ Չեռնոբիլյան աղետի 25-ամյա հիշատակի միջոցառումներին, նա պարզապես հայտարարեց՝ «Դուք այդ հարցը տվեք Յանուկովիչին ինչու՞ Բելառուսի նախագահը ներկա չէ միջոցառումներին։ Դուք դա նրան հարցրեք։ Ցավոք ուկրաինական ներկայիս ղեկավարության մեջ բավական շատ են քոսոտները»։

7-րդ հորիզոնական․ Նույն հարցի հետ կապված նա վիրավորել է Եվրահանձնաժողովի այն ժամանակվա ղեկավար Բարոզուին՝ ասելով․ «Ինչ վերաբերվում է այնպիսի այցերին, ինչպիսին Բարոզուն է, ապա Պորտուգալիայում ինչ որ նման մեկը կար, որին արտաքսեցին ու տեղավորեցին աշխատանքի Եվրահանձնաժողովում»։

6-րդ հորիզոնական․ Լուկաշենկոն դեռեւս 1994-ին սեփական մայրենի լեզվի մասին ասել է հետեւյալը․ «Մարդիկ որոնք խոսում են բելառուսերենով, այլ բան չեն կարող անել, քան խոսել։ Բելառուսերենով ոչինչ մեծ բան ստեղծել չես կարող։ Այն աղքատ լեզու է։ Աշխարհի վրա երկու մեծ լեզու կա՝ ռուսերենը եւ անգլերենը»։

5-րդ հորիզոնական․ 1995-ին Լուկաշենկոն դեռեւս օրինական կերպով ընտրված նախագահ էր, սակայն դիկտատուրայի ճանապարհն արդեն նախանշված էր, երբ հայտարարեց «Handelsblatt»-ի հետ զրույցում Ադոլֆ Հիտլերի հանդեպ ունեցած համակրանքի մասին՝ այդպիսով վիրավորելով ֆաշիզմին զոհ գնացած տասնյակ միլիոնավոր մարդկանց հիշատակը։

4-րդ հորիզոնական․ Լուկաշենկոն հայտարարել է, որ իր շնորհիվ բելառուսները գիտեն, որ Եվրոպայում կեղտոտ է եւ նեղվածք, որ Բուլոնյան անտառը ոչինչ է Բելովեժյան պուշչայի համեմատությամբ։ Նա ասել է, որ միշտ էլ նրանց համար ինքը օտար է եղել եւ թքած, որ ինքը կոռումպացված չէ։ Ինչու են ասում որ Բելառուսում չկա դեմոկրատիա, երբ նրանք գրկախառնվում, նավթ ու գազ են գնում այնպիսի երկրներից, որոնք Բելառուսի հետ համեմատել նույնիսկ անհնար է։

3-րդ հորիզոնական․ Լուկաշենկոն քիչ չի վիրավորել նաեւ իր ավանդական դաշնակից Ռուսաստանին, օրինակ հայտարարելով, որ ինքը փայատեր չի դառնա խաբեբաների հետ, ներառյալ ռուսների, կամ որ Մոսկվայում 100 տոկոսանոց խաբեբաներ են նստած, կամ հարեւան պետության ղեկավարությունում, նկատի ունենալով ռուսական ղեկավարությանը, թշնամիներ են նստած եւ այլն։

2-րդ հորիզոնական․ Բելառուսի նախագահը մի անգամ հրեաներով բնակեցված Բոբրույսկ քաղաքի մասին խոսելիս այն անվանել է խոզաբուն՝ նշելով, որ հրեաները փնթի են եւ խնամքով չեն վարվում իրենց քաղաքի հետ։

1-ին հորիզոնական․ Բելառուսի նախագահը ստիպված է լինում նաեւ ինքն իրեն ուղղել կամ սրբագրել։ Այսպես, նա հայտարարել է, որ Հիտլերի մասին իր համակրանքի մասին հայտարարությունները կեղծիք են, որոնք թխվել են Լեհաստանում եւ հրամցվում են հասարակությանը։ «Ես Հիտլերի մասին խոսել եմ։ Ֆաշիստ է, տխմար, որը այդքան մարդ է ոչնչացրել։ Սակայն միավորել է ժողովրդին, միավորել խիստ իշխանության միջոցով։ Արդյունք տվել է չէ՞ այդ միավորումը։ Ես ուզում եմ ասել, որ Բելառուսում էլ նման ուժեղ իշխանություն պետք է լինի»,- ասել է Լուկաշենկոն։